Անգելինա Արզումանյան

13697050_550373881815415_4292204202780436112_n

Ընկեր…

Ինչպես   ասում   են,   կյանքը   փուլերով   է,   որոնց   ընթացքում   փոխվում   է   նաև   շրջապատը:   Փոխվում   է   շրջապատը…   Բայց   այդ   մեր   երազած   շրջապատում   ո՞վ   է   ասել,   որ   միայն   անթերի   են   մարդիկ:   Մարդիկ   կան,   ովքեր   այս   կյանքին   ուրիշ   երանգներով   են   նայում:   Երանգներ,   որոնք   չեն   համապատասխանում   իմ   վառ   պատկերացմանն   այս   կյանքի  մասին: Իհարկե   ես   մեծամիտ   չեմ,   բայց   համակերպվող   էլ   չեմ:   Չեմ   վիճում մարդկանց   հետ   այն   դեպքում,   երբ   լինելով   սխալ   և   գիտակցելով   այդ,   միևնույն   է,   իրենցն   են   պնդում:   Ես   իմ   կյանքից   ուղղակի   դուրս   եմ   թողնում   նրանց   և   միայն   տեղ   եմ   հատկացնում   այնպիսիներին,   ովքեր   ինձ   նման   հայացք   ունեն   այս   կյանքի   նկատմամբ:   Ես   մեծամիտ      չեմ:   Այո,   ես   այդպիսն   չեմ:   Պարզապես   ես   ոչ   բոլորի   հետ   եմ   հարաբերվում:   Ես   ընտրում   եմ   իսկական   ընկերներին   բազմության   միջից:

Փոքրուց   միշտ   ցանկացել   եմ   մեծանալ   և   ունենալ   շատ   հավատարիմ   ընկերներ:   Իհարկե   ես   միշտ   ունեցել   եմ   կողքիս   այնպիսի   մարդիկ,   ովքեր   ամեն   պահի   պատրաստ   են   եղել   ինձ   օգնել:   Բայց   ես   շարունակում   եմ   փնտրել   այն   մեկին,   ով   ինձ   անհրաժեշտ   է,   ով   ինձ   համար   իսկական   ընկեր է: Իսկական ընկերը   նա   է,   ով   անկեղծ   ասոմ   է   «Ես   հավատում   եմ   ուժերիդ»   նույնիսկ   այն   ժամանակ,   երբ   արդեն   դու   ես   դադարել   հավատալ   ինքդ   քեզ:   Լավագույն   ընկերը   նա   է,  ով  հասկանում   է,   որ   քեզ   հետ   ինչ-որ   բան   այն   չէ,   անգամ   եթե   դեմքդ   ժպիտով   է   ողողված…Կարևոր   չէ   ընկերների   քանակը:   Մեկ   միլիոն   ընկեր   ոնենալը   չէ   հարստությունը:   Հրաշք է գտնել   այն   մեկ   ընկերոջը,   ով   դեմ   կկանգնի   մեկ   միլիոնին`   հանուն   քեզ:   Մեր   երջանկությունը   կրկնապատկվում է, երբ   կարողանում   ենք   այն   կիսել   այդ   ընկերոջ   հետ:      Մեր   կյանքն   առանց   ընկերների   ոչինչ   է:   Պետք   է   ամուր   պահենք   իսկական   ընկերներին:

 

Ուզում եմ

Ես հոգնել եմ այս կանոններից, այս արգելքներից: Ուզում եմ ապրել մի աշխարհում, որտեղ բոլորն ազատ են:  Նրանց կանոններ պետք չեն, կոչումներ պետք չեն: Իրենք էլ չեն ուզում ոչ ոքի վնասել: Ոչ ոք ոչնչից կախված չէ և չի մտածում խախտել: Չեմ ուզում, որ ամենուր մարդիկ հսկեն: Թող դռների մոտ հերթապահողներ չլինեն և չվռնդեն ոչ մի տեղից մարդկանց: Ուզում եմ, որ աշխարում ներդաշնակություն տիրի: Բոլորը միմյանց հանդեպ հարգալից լինեն, սիրեն միմյանց: Ափսոս, որ անգամ հույս չունեմ, որ մի օր այսպիսի աշխարհում կապրեմ:

Ժպտա

Ժպտա… Հիշիր, որ ինչ-որ մեկին պետք ես: Հիշիր՝ ինչ-որ մեկը քեզանով է ապրում: Ժպտա, որովհետև ինձ ես պետք: Ոչ թե ասում եմ ասելու համար, այլ իսկապես պետք ես: Ժպտա, ու կփոխվի ամեն ինչ: Ժպտա ու մտածիր, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Ժպտա, որ աշխարհն էլ քեզ ժպտա: Ժպտա, որովհետև Մարդ ես: Ժպտա, որովհետև իսկապես լավ ընկեր (ներ) ունես: Ժպտա, որ ես էլ ժպտամ: Հիշիր՝ կյանքը մի օր չէ՞ որ ավարտվում է: Աշխատիր ուրախ լինել: Փորձիր մտածել լավ բաների մասին: Փորձիր ու հաստատ կստացվի: Ամեն ինչին նայիր այլ տեսանկյունից: Ամեն մեկի մեջ տես միայն լավը  ու փորձիր այնպես անել, որ նա էլ քեզ նման լավը դառնա (հիշիր, որ դու լավն ես): Ես այդպես եմ   անում: Վստահ եմ՝ քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն փորձել է պետք: Դրա համար էլ ժպտա ու ամեն ինչ հաստատ լավ կլինի: Դու մենակ չես:

Դու ես քո հույսը

Վստա՞հ ես ընկերներիդ, ծնողներիդ վրա: Ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ նրանք դադարեն քեզ օգնելուց: Հուսահատվելո՞ւ ես,  որ քեզ օգնության ձեռք մեկնող չկա: Դու ես քո հույսը: Մի հենվիր ոչ մեկի վրա: Նրանք հավերժ չեն լինի քո կողքին: Վստահիր ինքդ քեզ, վստահ եղիր ուժերիդ վրա: Դու ինքդ ամեն ինչ կարող ես անել, դու ամեն ինչի ինքնուրույն կարող ես հասնել: Դժվար կլինի, երբ հանկարծ պարզես, որ քեզ օգնող չկա: Ավելի լավ է՝ հենց սկզբից էլ այդ հույսով չապրես: Ձգտես ամեն ինչի ինքնուրույն հասնել: Լինել ինքնուրույն: