Աննա Ստեփանյան

 

 

16117413_1839159072981304_1502388349_n

Երկինք…

Երկինք… Երկինք, որտեղ ամեն ինչ կա՝ անիմանալի, աղեծվածային…  Այնտեղ են մարդիկ, ովքեր մեզնից լուռ հեռացան, թողնելով մեզ : Հեռացան, գնալով դեպի երկինք, ուր իրենց սպասում էին հազարավոր մտերիմ մարդիկ: Մահը խլեց մեզնից նրանց և ապաստան տվեց երկնքում: Ցավեց մեր հոգին նրանց կորստից: Բայց վաղ թե ուշ մենք նույնպես պետք է գնանք  երկինք և ցավ պատճառենք մեր հարազատներին…Երկինք, որտեղ կան անհամար աստղեր, որոնք լսում են քեզ գիշերվա խավարում…Երկինք, որտեղ, որտեղ կա լուսին, որը ժպտում է քեզ ամեն գիշեր, պահելով իր մեջ հազարավոր գաղտնիքներ…

Գնահատիր կյանքը

Կյանքն անցնում է չափազանզ արագ: Բայց մենք դա չենք  նկատում: Ապրում ենք այնպես, ասես հավերժ պետք է ապրենք: Բայց ոչ… Ոչ ոք չգիտի, թե ինչքան ինքը պետք է ապրի: Բայց մինչ կավարտվի կյանքը, շատերս ունենքերազանքներ ու նպատակներ,որոնք ուզում ենք իրականացնել, հասնել մինչև այդ օրը և տեսնել՝ արդյո՞ք մեր երազանքներն իրականացան, զգալ այդ երջանկությունը:Ոչ մեկս էլ չենք գնահատում մեր կյանքը… Մարդիկ հաճախ հուսահատվում են ու դադարում են պայքարելուց: իսկ իրականում ամենակարևորը հենց չհանձնվել է, պայքարելն է, եթե ուզում ես ինչ-որ մի հաջողություն ունենալ կյանքում: Դա կյանքի կանոնն է, իսկ մենք պետք է շարժվենք այդ կանոնով: Բոլորս ունենք ընդամենը մեկ կյանք, մեկ շանս ապրելու, և այդ իսկ պատճառով չպետք է հանձնվել:Այն պահը, երբ դու մտածում ես, որ քո բոլոր երազանքները, նպատակները մնալո են անկատար, մի փոքր ցավ ես ապրում: Լուսավոր ու պայծառ երազանքներ, որոնց մասին մտածելիս անգամ արդեն երջանիկ ես զգում քեզ: Երջանիկ ես, որովհետև դրանք իրական կյանքի հետ կապ չունեցող,ամենավառ պատկերներն են, տեսիլքներն են , որին օրերից մի օր կարող ես հասնել: Դուք, միևնույն է, չեք հիասթափվում և պայքարոմ եք, չնայած նրան, որ գիտեք, որ բոլորս էլ  հյուր ենք կյանքում և մի օր վաղ թե ուշ պետք է լքենք այս աշխարհը… Երազանքներով հնարավոր է հասնելմինչև երկինք ու թակել երկնքի դուռը, հնարավոր է քայլել ամպերի վրայով, դիպչել հազարավոր վառվռուն աստղերի, և  թռչել ազատության գրկում: Երևակայությունը եզրերչունի և կարող ենք երազել ինչքան ուզենք: Սակայն մենք պետք է պայքարենք.. Բայց դու պետք է լինես խիզախ, պայքարես այնքան, մինչև կարողանաս հասնել նպատակիդ: Երբ կհասնես, դու արդեն կիմանաս, որ դու կատարել ես քո պարտականությունը, դու կատարել ես այս կյանքի առաքելությունը, և արդեն ինքդ էլ գիտես, որ կարող ես գնալ, թակել երկնքի դուռը, խոսել աստղերի հետ ինչքան կցանկանաս…

 

Երևակայությունով դեպի երկինք

Ոզում եմ գնալ, ուզում եմ թողնել ամեն ինչ, ամենքին ու հեռանալգնալ հեռուհեռուուր ոչ մեկ ինձ չի գտնիուր կլինեմ մենակ ու կկարողանամ հավաքել մտքերս:
Հիմա ինձ միայն դա է պետք` մնալ մենակ ու մտածել, հասկանալ այն ամենն, ինչ կատարվեց…
Լինում են պահեր, երբ մարդիկ ուզում են թողնել ու գնալերբ հոգնում են ամեն ինչից, ու միակ որոշումը հեռանալն է մնումԿյանքում հաճախ է մարդը մենակ մնալու կարիք զգումԲայց ոչ անընդհատ, այլ մի կարճ ժամանակով, որպեսզի հասկանա, քննարկի, հավաքի մտքերը և կենտրոնանա:

 Տիեզերքը, իմ կարծիքով,  ամենալավ տեղն  է ապրելու համար, որտեղ  ոչ ոք չկա, ոչ ոք չի ստի, չի ցավեցնիչի դավաճանի, որտեղ չես վախենա երջանիկ լինելուց:
Պահ է լինում որ երևակայությունս ճախրում է դեպի երկինք, և հասնում եմ աստղերին, որոնք, ասես,երկնքից կախված լույսեր լինեն: Պահ է լինում, որ մտքի թռիչքով  հասնում եմ տիեզերքՔայլում  եմ լուսնային ճանապարհներով , հասնում եմ մինչև լուսին, թռչկոտում եմ աստղերի վրայով և տեսնում եմ բոլորինՍակայն  իրականում նստած եմ պատուհանիս գոգին ու նայում եմ աստղերին: Ու աչքերիս առաջ տիեզերք է բացվում` իր աննման գեղեցկությամբ: Բայց շուտով հասկանում եմոր բավական է երազել: Պետք է վերադառնալ կյանք,  ուր նորանոր արկածներ, խնդիրներ և դրանց լուծումներն են սպասում ինձ

 

Ամեն ինչ այնքան հեշտ է թվում

Ամեն ինչ այնքան հեշտ է թվում, այնքան պարզ: Քեզ թվում է, որ դու ա՛յ հիմա կարող ես անել այն, ինչ ուզում ես: Բայց երբ դու փորձում ես դա անել, դու հասկանում ես, որ ո՛չ, այդ հեշտ չէ, և սկսում ես հիասթափվել և հուսահատվել:  «Եթե ինչ-որ մեկը արել է, ուրեմն դու էլ կարող ես, իսկ եթե ինչ-որ մեկը չի արել, ապա դու եղիր առաջինը»: Եթե ինչ-որ գործ առանց ջանքի է ստացվում, ապա իմացեք, որ դուք սխալ ուղու վրա եք: Չէ՞ որ ոչինչ հեշտ չի տրվում: Թեկուզ մի փոքրիկ, բայց դժվարություն լինելու է, և եթե դու դա չհաղթահարես, ապա ոչնչի չես հասնի: Պետք է հաղթահարել ամեն ինչ և պատրաստ լինել հաղթահարելու, քանի որ կյանքը մեզ համար նորանոր դժվարություններ է պատրաստելու…

Նորից գիշեր…

Էլի գիշեր, նորից հարազատ դարձած գիշեր: Արդեն սովորություն է դարձել ամեն գիշեր բացել սենյակիս պատուհանը ու նայել աստղերին: Ոչ ոք չկա, ոչ մի մարդկային շունչ: Գիշերային լռություն. միայն ես եմ ու իմ աստղերը, որոնք, կարծես, ինձ համար են փայլում ու լուսավորում հենց իմ գիշերը:

Նայում եմ աստղերին ու հասկանում, որ կյանքում, այս անծայրածիր երկնքից ու միլիոնավոր աստղերից բացի, ոչինչ հավերժ չի կարող լինել՝  սկսած մեր կյանքից, որն ապրում ենք ակնթարթի պես, մինչև մեզ տված խոստումներն ու երդումները, որոնք պահում են շատ կարճ ժամանակ, հետո մոռանում, ասես ոչինչ էլ չեն ասել, չեն խոստացել: Սակայն մեր հիշողությունները այնքան հզոր են գտնվում, որ մենք հիշում ենք այն հայացքը, որը մեզ խոստացավ, այն պահը, այն ժամը… Չհիշել ոչինչ ու ամեն ինչ ջնջել հիշողությունից անհնար է, որովհետև պահեր կան, որոնք նման են փոքրիկ կրակների, որ վառվում են մեր հիշողության մեջ ու ամեն ինչ ներսից կամաց-կամաց այրում են:
Մարդիկ շատ բաներ հենց այնպես են ասում, ընդամենն այդ պահի համար, իսկ մենք դրանք ընդունում ենք սրտին մոտ, հավատում ենք, հիշում ենք մեզ ցավ պատճառողներին ու դրանց պատճառով գիշերները չենք քնում:

Ինչո՞ւ եմ սիրում գիշերը՝ շուրջ բոլորս լռություն է, և այդ լռության մեջ ինձ ոչ ոք չի ցավեցնի…

Ապրեք ուրախ, ինչպես ես

Ամենքի սրտում՝ մեծ, թե փոքր, ապրում է սերը: Ամենքի սրտոմ կան հույսեր, երազանքներ…Ամենքի սրտում կան ուրախ հիշողությունները, որոնք կապվում են սիրելի մարդկանց հետ:  Բայց կա նաև տխրություն, կան նաև տխուր պահեր, որոնք երբեմն դուրս չեն գալիս մարդու ուղեղից, սրտից… Իսկ եթե մոռանա՞նք մեզ ցավեցնող ամեն ինչ, իսկ եթե միայն փորձենք հիշել լավ և ուրախ պահե՞րը: Հնարավոր է դա, եթե դու դա ցանկանաս, եթե դու փորձես լինել ուրախ…Ուրախ լինես , քանի որ կյանքը շատ է կարճ է տխուր անցկացնելու համար… Ինչպես ես….

Ամեն ինչ փոխվեց…

Ամեն ինչ այքան արագ կատարվեց… Չհասցրեցի  վայելել խոր աշունը, չհասցրեցի աշնան հետ զրույցի բռնվել…Դու միանգամից եկար, դու միանգամից թակեցիր պատուհանս՝ սպիտակով լցնելով քաղաքը …Ամեն ինչ դարձան ճեփ-ճերմակ մեկ վայրկյանում՝՝ թե՛ մեքենաները, թե՛ տների կտուրները… Եվ հիմա պետք է տեսնեմ ոչ թե խոր աշուն, այլ ձմեռ…Պետք է տեսնեմ, թե ինչպես է  բուխարու մեջ կայծկլտում կրակը՝ մեզ մի գավաթ թեյի կանչելով, թե ինչպես  ձնագնդի խաղացողների աղմուկը խառնվում է ձնեմարդ պատրաստողների կանչերին… Դու չթողեցիր մեզ վայելել աշնան դեղինը , որ ներկել էր չորս բոլորը… Սակայն քո բերած սառնության մեջ զգացի ջերմություն, քանի որ աղմուկ բարձրացավ նորից, լսվեցին երեխաների ձայները… Ամեն ինչ դարձավ սպիտակ, և դրա պատճառը դու ես, Ձյո՛ւն, որ չթողեցիր վայելեմ աշունը…

                                                                     

Աշուն…

Նորից աշուն, նորից տխրություն… Ամեն ինչ մռայլ է, ամեն ինչ անգույն, ամեն ինչ սառել է, քարացել: Տերևները դանդաղ թափվում են … Դրսում միայն ես եմ… Միայն ես եմ քայլում և լսում տերևների խշխշոցը ոտքերիս տակ: Դատարկ է փողոցը, դատարկ է այգին: Իսկ ո՞ւր են մարդիկ, ինչո՞ւ չկան, ինչո՞ւ անհետացան… Գուցե քամին էր պատճառը, որ ինձ տանում է մտքերով դեպի ամառ, ուր բոլորը կային, ուր բոլորն ուրախ էին… Ինչո՞ւ դուրս չեք գալիս, ինչո՞ւ… Մի՞թե գեղեցիկ չեն այս տերևները, մի՞թե գեղեցիկ չէ այն տեսարանը, երբ տեսնում ես, թե ինչպես փոքրիկ տերևն ընկավ ոտքերիդ վրա, կամ ինչպես քամին բերեց և նստեցրեց պատուհանիդ գոգին: Մի՞թե չեք սիրում մաքուր օդը՝ անձրևից հետո: Մի՞թե չեք սիրում այն մառախուղը, երբ սպասում եք որ ինչ-որ մեկը  դուրս կգա այնտեղից և կժպտա ձեզ… Դո՛ւրս եկեք…Դո՛ւրս եկեք և կտեսնեք, որ աշունը գունեղ է, բայց միևնույն ժամանակ տխուր, որովհետև դու պակասում ես նրա մեջ… 

Գիշերային մտորումներ

Խառնվել են նորից մտքերս, չգիտեմ` ինչու, ուզում եմ գրել,արտահայտել զգացմունքներս, հույզերս,բայց չի ստացվում,բառերը ասես չքացել, համրացել են:  Չեմ կարողանում բացատրել զգացածս, բայց ձեռքերս, անկախ ինձնից, գրում են: Մտքերս այս գիշերվա նման խավար են: Ամպերի ետևից երևում է լուսնի լույսը, որը  պայքարում է մթության դեմուզում է լուսավորել հոգիս, ուզում է թեկուզ աղոտ, բայց լույս տալ, բայց գիշերվա խավարը վրա է հասնում… Այն բազմագույն թիթեռները, որ կային ներսումս, ասես չքացել են, ծաղիկները, որ բացվել էին, թոռոմել… Տեսնես՝ կբացվի՞ առավոտը, արևը կշողա՞… Թե՞ ուղղակի նորից անձրև, նորից քամի, նորից տխրություն… Տխրություն, որովհետև էլ ոչ ոք դրսում չի լինի, ոչ ոքի հետ չեմ զրուցի, ոչ էլերեխաները բակում կաղմկեն… Միայն ծառերից կթափվեն չորացած տերևները, կծորա մարմանդ անձրևը պատուհանիս….

Նստարան

Դու ժպտոմ էիր, դու բոլորին ստիպում էիր ժպտալ… Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ նստեցիր այդ նստարանին: Ինչո՞ւ կանգ առար: Ինձ համար մի ուրիշ աշխարհ էր քո գեղեցիկ հայացքը, երբ դու ժպտում էիր: Իսկ հիմա, երբ հանկարծ նստեցիր այդ անիծյալ նստարանին, այդ լուսավոր աշխարհը նույնպես չքացավ: Դու տխրեցիր, դու տխրեցրիր ոչ միայն քեզ, այլև ինձ: Մի պահ շո՛ւրջդ նայիր, մի պահ փորձի՛ր հասկանալ՝ ինչ կատարվեց: Վեր կաց այդ նստարանից, վեր կաց և բաց արա աչքերդ, վեր կաց, որ բոլորս ուրախ լինենք, ինչպես դու էիր ուրախ, Վե՛ր Կաց… Մոռացի՛ր այդ նստարանի մասին, որին դու նստեցիր, ջնջի՛ր քո մտքից այդ հատվածը, այդ մի ակնթարթը: Հիշի՛ր որ հարուստ ես, որովհետև մենք ենք քո կողքին, և մեզ համար վիրավորական է քո տխրությունը: Վեր կաց այդ գորշ նստարանից…

Դու ժպտացիր, և ամեն ինչ փոխվեց…

Սիրում եմ քո այդ գեղեցիկ ժպիտը, ինչո՞ւ չես ժպտում…Ժպտա՛, մի՞թե դա գեղեցիկ չէ, մի՞թե հիանալի չէ: Ժպտա՛: Դու հարուստ ես, քանի որ ունես այդպիսի ժպիտ: Միայն պետք է ժպտաս, և դու ոչ միայն քեզ կերջանկացնես, այլև ինձ: Մի սևեռվիր մանրուքների վրա, տես ՝ ինչ լուսավոր է կյանքը…Հավատա՛, որ ամեն ինչ լավ կլինի, եթե ժպտաս: Հավատա, որ կյանքը գեղեցիկ է, կյանքը ժպտում է քեզ: Դու էլ կյանքին ժպտա…Հավատա՛ ինքդ քեզ: Հավատա՛, որ ինչ ցանկություն ունես, մի օր՝ վաղ թե ուշ, կատարվելու է: Ժպտա, ես կարոտել եմ քո գեղեցիկ ժպիտին…Դու ժպտացիր, և ամեն ինչ փոխվեց…Ամեն ինչ անգույն էր, ամեն ինչ խամրած էր, ամեն ինչ տարբեր էր, ամեն ինչ անհույս էր: Քո ժպիտի պատճառով իմ մեջ ամեն ինչ փոխվեց: Անգույն հոգիս դարձավ գունեղ և պայծառ: Երբ դու նայեցիր ինձ և  ժպտացիր, ամեն ինչ ուրիշ դարձավ, ամեն ինչ այլ դարձավ ոչ միայն իմ մեջ, այլև իմ աշխարհում: Ամեն ինչ դարձավ գունավոր, խամրածը դարձավ պարզ, ամեն ինչ շարժվեց իր հունով: Դու ինձ ստիպեցիր ժպտալ, դու ինձ ստիպեցիր հասկանալ, որ պետք չէ տխրել, որ պետք  չէ հուսահատվել, դու ինձ  ուժ տվեցիր, ինձ ստիպեցիր պայքարել: Ցանկացար, որ օրինակ վերցնեմ քեզնից, որ ես շարժվեմ քո օրինակով, օգնեցիր, որ ես նույնպես ուրախացնեմ մարդկանց, որ ստիպեմ ժպտալ: Քո ժպիտի պատճառով կյանքը հիասքանչ դարձավ ինձ համար…

Եվ ճանապարհը շարունակվում է

Պայծառ, լուսատենչ լուսնին եմ նայում և դանդաղ փակում աչքերս: Եվ ահ՛ա, ահա կրկին ընկնում եմ մի աշխարհ, որի անունն է Երազ: Գնում եմ մի մութ ճանապարհովԳիտեմ,այն չունի վերջ, չունի սկիզբ: Հույսեր, երազանքներ գալիս են և անցնում: Ինչքա՞ն է տևելու այս ամենը:Միգուցե այլևս դուրս չե՞մ գա այստեղից:Բայց ոչ, տեսնում եմ, ահ՛ա մի լույսեմ տեսնում: Փորձում եմ հասնել նրան… Բայց ճանապարհս շարունակվում է 

Պայծառ արևի շողքերից աչքերս մի պահ փակվում են: Ընկնում եմ մի աշխարհ, որի անուն է Երազանք: Առջևումս մի լուսավոր ճանապարհ է, որը չունի վերջ, չունի սկիզբ: Բարի աշխարհ է, որից չեմ ցանկանում դուրս գալ: Հույս, հավատ, որ ահա,ահա հիմա կկատարվի:  Բայց ճանապարհս շարունակվում է …