Եվա Բերբերյան

13882072_539220776270562_7286585316121351601_n

Բոլոր հրաշքները կկատարվեն ամանորի գիշերը

Տարին վերջանում է, սկսվում է նորը, ծնվում են նոր մտքեր, նոր երազանքներ, նպատակներ: Սպասում ես լավ լուրերի, հրաշքերի, հավատում դրանց և մտածում, որ հրաշքը կկատարվի ամանորի գիշերը, երբ դու անգամ չես էլ սպասում դրան: Ամանորի գիշերը ներիր նրան, ում հետ վիճել ես, և գուցե դա էլ լինի ամանորի հրաշքը: Այն հրաշքը, որին դու սպասում ես: գուցե այդ հրաշքը քեզ տա այն, որին դու սպասել ես երկար ժամանակ: Հավատա ու կլինի, հավատա ու այն սպասվածդ օրը կգա, կժպտա, կկատարվի հրաշքը ու դեմքիդ ժպիտ կբերի: Ամանորի գիշերը հեքիաթային է, ձյան փաթիլները մաքրություն են շաղ տալիս, և հրաշքը դարձնում մոտ, իրականալի ու անմոռանալի:

 

 

Սևը և Սպիտակը

Շուրջ բոլորը սև է ու սպիտակ, բայց  յուրաքանչյուրի մեջ կա իր գույնը՝ բաց կամ մուգ, կամ էլ շատ մռայլ, կամ էլ շատ պայծառ ու յուրահատուկ գույն: Կյանքի ընթացքում բոլորն ամեն օր  փնտրում են ու փորձում են գտնել իրենց սեփականը, անհատականը, իրենց՝ Աստծո կողմից տրված գույնը: Բոլորն իրենց ներսում ունեն այդ գույնը: Բայց կան մարդիկ, կան այն անհաջողակները, ովքեր փնտրում են, ձգտում ու ցանկություն ունեն գտնելու, բայց այդպես էլ չեն գտնում: Տանջվում  են շատ օրեր, զրկվում են շատ  բաներից, բայց ոչ, նրանց տրված չէ, նրանք չեն գտնում: Եվ ի վերջո նրանք մոռանում են այդ գույնի մասին. նրանք ապրում են սև ու սպիտակի մեջ: Նրանք այլևս չեն էլ ուզում լսել ուրիշ գույների մասին, նրանք ուղղակի մոռանում են գույների գոյության  մասին, նրանք մոռանում են գույնզգույնի, մոռանում եմ ծաղկի, խոտի, երկնքի գույների մասին ու այդպես էլ ապրում են սև ու սպիտակի մեջ: Բայց կան նաև մարդիկ, ովքեր փնտրում են, և նրանց ցանկությունն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում հետ կանգնելու մասին: Նրանց երջանկությունն է ձգում, նրանց իրենց  երջանկության ցանկությունն էուժ տալիս: Նրանք գնում են այդ ճանապարհով, նրանք անցնում ու հաղթահարում են ամեն ինչ, նրանք հասնում ու գտնում են իրենց գույնը,  կլինի  մուգ` տխուր ու մռայլ, թե պայծառ՝ գեղեցիկ ու արևոտ մի գույն:  Ինչպիսին էլ որ լինի այն, կարևորը գույնը գտնելն է: Եվ ինչ էլ որ լինի, ով էլ որ փորձի ձեզ հետ պահել ձերը փնտրել-գտնելու ճանապարհից, երբեք մի կասկածեք, երբեք մի մտածեք հետ կանգնելու մասին:

 

 

 

Ձմռան շունչը

Եղանակը ցրտում է:  Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն  ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն գորշ են դառնում:  Երկնքի վառ կապույտը փոխում է գույնը մոխրագույնով: Սա եղանակն է ընթերցանության, այն գրքերի, որ մնացել են այս օրերի համար: Սա տաք հագուստների ու  ձյան փաթիլների  եղանակն է: Ցուրտ օրերի եղանակն  է, որ ջերմացնում են միայն տաք թեյն ու գրքերի հաճելի պատմությունները: Թափվում են տերևներն, ու արդեն  ձնե թարմությունը սփռվում է ամբողջ քաղաքում:  Մեկի համար՝ հաճելի եղանակ,մյուսի համար` անտանելի ցուրտ: Մեկը սիրում է այս եղանակն ու հաճույքով թափառում, մյուսն ամեն առավոտ տանջվում է այն մտքից, որ արդեն ձմեռն է մոտենում, և ձյուն է գալու: Իսկ երեխաներն ուրախ են.  շուտով ձյուն է գալու, ամանոր, Ձմեռ պապ… Օրերի մեջ կամաց-կամաց տոնական շունչ է մտնում: Տրամադրությունը տոնական է դառնում ամբողջ աշխարհում:

Սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան

Սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան… Ահա սա, որ հիմա զգում եմ, որ տանջում է միտքս, խառնում է զգացումներս: Ինչպե՞ս բացատրել իմ այս զգացումը. ներսս դատարկ է, գույն չկա, անգույն մի էջ է, բայց… կա ինչ-որ բան,  երևում է աղոտ: Ահա, այնտեղ ինչ-որ բառեր են գրված, լավ չեն երևում, անգույն են, գույն չունեն: Բայց բառերը հարազատ են, ես եմ գրել դրանք, իմ նոր բացված անգույն էջի վրա: Ուզում եմ սկսել սկզբից, նոր էջից, թող որ անգույն, բայց նոր էջից: Սկսում եմ… Բայց այն զգացումը հետևում է ինձ, այն զգացումը, որն անըմբռնելի է, անհասկանալի ու միշտ հետևում է ինձ: Ի՞նչ է ուզում…Ես էլի բացում եմ նոր էջ, անգույն մի էջ, ու էլի գալիս են այն բառերը, այն հարազատ դարձած բառերը: Չեմ հասկանում, սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան…

էլի կբացվի առավոտ

Կգա նոր օր, էլի կշողա արևը, էլի կբացվի առավոտը։ Չնայած հիմա մարդիկ շփոթի մեջ են, չեն հասկանում միմյանց, բայց բոլորն էլ հուսով են, որ էլի կգա մի օր ու  կբացվի առավոտը։ Մեկը  կորչում է աղմուկի մեջ, մյուսը փնտրում է այդ կորած մեկին… Մեկը կորցնում է գիշերվա մեջ, մյուսը գտնում առավոտվա բացվող լույսի մեջ: Ահա այսպիսին է մեր կյանքը.  չգիտենք ինչը, երբ, որտեղ ու ոնց կլինի: Կյանքը լի է անակնկալներով՝  գունեղ, կամ խամրած գրքի պես, որի հերոսը դու ես, որտեղ ամեն ինչ որոշում ես դու՝  քո մտքերով, քո խոսքերով, քո քայլերով։ Մի օր երկինքը կապույտ է, արևը շողում է, փայլում է ամբողջ աշխարհը, մի օր երկինքը մոխրագույն է, ու երկրի վրա շունչ չկա։ Ամեն առավոտ բացվում է յուրովի, բացվում է իր խնդիրներով ու լուծումներով։ Բայց բոոլորն էլ գիտեն,որ  էլի կգա մի նոր օր, ու կբացվի առավոտը։ 

Կյանքն ապրելով՝ հասկանում ես…

Կյանքը մենակ չես կարող անցնել: Կյանքն ապրելով հասկանում ես, որ եթե մենակ ես, երկու անգամ ավելի դժվար ես քայլում: Կյանքի ճանապարհը թեթև ու ուրախ անցնելու համար  ընկեր է պետք՝ հավատարիմ, վստահելի, ազնիվ: Շատերն ունեն այդ մեկին, շատերը կորցնում են ու նորից գտնում, շատերն ապրում- մեռնում են առանց գտնելու: Շատերն էլ գտել են, բայց կորցնում են, ու այդտեղ դժվարանում է ամեն ինչ:  Երբ ունես այդ մեկին, արդեն անհանգիստ ես լինում՝ վախենալով կորցնել նրան: Մեջդ է մտնում  այդ վախըորն ամեն առավոտ քեզ արթնացնում է՝ հուշելովոր զգույշ լինեսնրան հանկարծ չկորցնեսԴժվար է բաժանվել այն մարդուց, ով իրոք քեզ համար թանկ է:  Չգիտեմ ինչպես են կոչում այդ մեկին ` պահապան հրեշտա՞կ:  Բոլորն ուզում են գտնել այդ մեկին:

Թողեք, ես ընտրեմ թեման

Թողեք՝ ապրեմ իմ կյանքով, թողեք, ես ընտրեմ իմ թեման, ապրեմ իմ կյանքով ու  գնամ իմ ընտրած ճանապարհով: Թողեք  ճանապարհս շարունակեմ իմ ուզած արագությամբ: Ընտրելու իրավունք ունենք բոլորս, թողեք ամեն մեկը գծի իր շրջանը, ընտրի իր ուղին, իր ճանապարհը:   Ինձ թողեք՝  լինեմ ազատ, շփվեմ առանց կաշկանդվելու, լինեմ իմ հսկողության տակ:  Թողեք՝ ես ընտրեմ իմ մտքերի ընթացքը, ինչի մասին, երբ ու  ոնց  մտածեմ, ինչով հետաքրքրվեմ: Թողեք գնամ իմ նախասիրությունների ետևից: Ի վերջո  այն ամեն, ինչը ինձ է վերաբերում,  թողեք ինձ: Թողեք հանգիստ շունչ քաշեմ:  Թողեք ես որոշեմ:

 

Ազատության թևերը

Ազատ մարդ եմ, ազատ կյանքով, ապրում եմ ազատ:  Ազատությունը  ունի սկիզբ, չունի վերջ: Բայց իմ ազատությունը իմ սահմանների ու հնարավորությունների մեջ է. ազատ եմ այնպես, ինչպես ինձ հետ խոսելիս եմ ազատ: Սիրում եմ ազատության թևերը, որ ճախրում են ամենքի սրտում, ամենքի հոգում: Այն ազատությունը, որ տալիս է մարդկանց սեր, ուժ ու թևեր՝ միշտ դեպի առաջ շարժվելու համար: Սիրում եմ մարդկանց, ովքեր ունեն խոսքի ազատություն, հնարավորություն: Ազատ մտածելու հնարավորություն ունեն բոլորը, բայց քչերն են օգտվում դրանից, քչերն են դիմացինի հետ լինում ազատ: Ամենահաճելի բաներից մեկն է ազատ լինելը, ազատ մտածելը: Ազատությունն այնքան սիրուն է՝ քո պատկերացումներն են, քո մտածած պահերը, քո ցանկությունը: Ազատության թևերը թռչում են օդում, դու պետք է հասցնես բռնես, ու միշտ ազատ լինես:

Реклама