Մտքերը՝ Միլենա Թորոսյանի
Աչքերս բացեցի ու տեսա մռայլություն: Շուրջս անծանոթ էր, քաոսային: Սթափվեցի, երբ տեսա ծաղիկներս: Նրանք ասես ինձ հուշում էին, որ ես մենակ չեմ: Այդ օտարության մեջ նրանք ինձ ողջունեցին ու շուրջս լցրեցին բուրմունքով: Հասկացա, որ ամեն ինչ այդքան մռայլ չէ, որ դեռ շատ ու շատ բաներ կան գեղեցիկ, ինչպես իմ ծաղիկները: Մի պահ նորից տխրեցի, երբ պատկերացրեցի, որ նրանց հանել են իրենց հողից, տեղից պոկել ու վաճառել: Հետո նորից ուրախացա, չէ՞ որ նրանք շատ-շատերին են ուրախացրել ու դեռ ուրախացնելու են: Գուցե նրանք նախատեսված են մարդկա՞նց ուրախացնելու, հաճույք պատճառելու համար: Չգիտեմ… Կարող է՝ ուղղակի փորձում եմ արդարացնել մարդկանց և ինձ: Բայց գիտեմ մի բան, որ նրանց տեսնելիս իմ օրը լցվում է ջերմությամբ, հույսով ու լավատեսությամբ:
Իմ անմոռաց ծաղիկներ, իմ մռայլ օրերի ուղեկիցներ: