Ամբողջ աշխարհում կան շատ լավ և վատ բաներ։ Եվ դա է ստեղծում հավասարակշռությունը։ Ճիշտ է, աշխարհում կան շատ անարդարություններ։ Բայց կա մի հսկա անարդարություն, որը ինձ հանգիստ չի թողնում։ Կյանքում բնության օրենքներն են գործում, իսկ բնության մեջ՝ կյանքի օրենքները։ Բնությունը կյանք է, կյանքը՝ բնություն։ Օրենքն այսպիսին է, և ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Բայց կա մի օրենք բնության մեջ, որը չէի ուզի, որ համընկներ կյանքի օրենքի հետ:։ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ: Բնության շղթան իմ գլխում չի տեղավորվում։ Առյուծը ուտում է գայլին, գայլը ուտում է բորենուն , բորենին՝ աղվեսին, աղվեսը կարող է հավ ուտել, հավը կարող է միջատ ուտել և այլն։ Սա բնության շղթան է: Իսկ եթե բնության մեջ ամեն ինչ կապ ունի կյանքի հետ, արդյո՞ք կյանքում էլ կարող է այսպես լինել: Եթե այո, ուրեմն դա կյանքի ամենաանարդար երևույթներից է։ Չէ՞ որ մենք բոլորս սովորել ենք, որ մարդկանց չպետք է նեղացնել՝ անկախ նրա ֆիզիկական կամ բնավորության թուլությունից: Մենք սովորել ենք ապրել իրար հարգելով, իրար սիրելով, իրար օգնելով։ Իսկ դա կենդանիների մոտ այլ է։ Օրինակ՝ եթե կենդանին ուզում է ապրել, ապա պետք է պայքարի իր կյանքի համար, կենդանի մնալ՝ մյուսին ոչնչացնելով։ Կարո՞ղ է՝ կյանքում էլ է այդպես: Չէի ուզի, որ այդպես լիներ: Ուզում եմ, որ բոլորն իրար սիրելով ապրեն և՛ կյանքում, և՛ բնության մեջ:
Որոնում
Նկարաշար
Это слайд-шоу требует JavaScript.
Ссылки
Արխիվ
- Follow Մտադարակ on WordPress.com