Գնահատի՛ր կյանքը 

14440997_1789763507920861_683562883521757810_nՄտքերը՝ Աննա Ստեփանյանի

Կյանքն անցնում է չափազանզ արագ: Բայց մենք դա չենք  նկատում: Ապրում ենք այնպես, ասես հավերժ պետք է ապրենք: Բայց ոչ… Ոչ ոք չգիտի, թե ինչքան ինքը պետք է ապրի: Բայց մինչ կավարտվի կյանքը, շատերս ունենք երազանքներ ու նպատակներ, որոնք ուզում ենք իրականացնել, հասնել մինչև այդ օրը և տեսնել՝ արդյո՞ք մեր երազանքներն իրականացան, զգալ այդ երջանկությունը: Ոչ մեկս էլ չենք գնահատում մեր կյանքը… Մարդիկ հաճախ հուսահատվում են ու դադարում են պայքարելուց: Իսկ իրականում ամենակարևորը հենց չհանձնվել է, պայքարելն է, եթե ուզում ես ինչ-որ մի հաջողություն ունենալ կյանքում: Դա կյանքի կանոնն է, իսկ մենք պետք է շարժվենք այդ կանոնով: Բոլորս ունենք ընդամենը մեկ կյանք, մեկ շանս ապրելու, և այդ իսկ պատճառով չպետք է հանձնվել:Այն պահը, երբ դու մտածում ես, որ քո բոլոր երազանքները, նպատակները մնալու են անկատար, մի փոքր ցավ ես ապրում: Լուսավոր ու պայծառ երազանքներ, որոնց մասին մտածելիս անգամ արդեն երջանիկ ես զգում քեզ: Երջանիկ ես, որովհետև դրանք իրական կյանքի հետ կապ չունեցող, ամենավառ պատկերներն են, տեսիլքներն են , որին օրերից մի օր կարող ես հասնել: Դուք, միևնույն է, չեք հիասթափվում և պայքարոմ եք, չնայած նրան, որ գիտեք, որ բոլորս էլ  հյուր ենք կյանքում և մի օր վաղ թե ուշ պետք է լքենք այս աշխարհը… Երազանքներով հնարավոր է հասնելմինչև երկինք ու թակել երկնքի դուռը, հնարավոր է քայլել ամպերի վրայով, դիպչել հազարավոր վառվռուն աստղերի, և  թռչել ազատության գրկում: Երևակայությունը եզրեր չունի, և կարող ենք երազել ինչքան ուզենք: Սակայն մենք պետք է պայքարենք.. Բայց դու պետք է լինես խիզախ, պայքարես այնքան, մինչև կարողանաս հասնել նպատակիդ: Երբ կհասնես, դու արդեն կիմանաս, որ դու կատարել ես քո պարտականությունը, դու կատարել ես այս կյանքի առաքելությունը, և արդեն ինքդ էլ գիտես, որ կարող ես գնալ, թակել երկնքի դուռը, խոսել աստղերի հետ ինչքան կցանկանաս…

Advertisements
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s