Անձրև

15220008_576253579234826_3028953302269948070_nՄտքերը՝ Կարինե Մանասյանի 

Անձրև,անձրև…ինչքա՜ն հոգեհարազատ է քո ձայնը իմ ականջներին …. Ինչքա՜ն եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհել… Անձրևի ժամանակ մտքերն ինձ հանգիստ չեն տալիս, չեն թողնում մի վայրկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշումեմ մանկությունս, հիշում եմ բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որոնց մեջ ընկնում էինք մեր իսկ հիմարության պատճառով, հիշում եմ այն խենթությունները, որոնց պատճառով շատ եմ տուժել….
Մի խոսքով, հիշում եմ ամեն -ամեն ինչը, որ ապրել եմ ու ապրում եմ ու, որ համոզված եմ, երեք չեմ մոռանա: Հիշողությունների գիրկն ընկնելուց հետո միանգամից սթափվում եմ ու արդեն սկսում եմ մտածել ապագայիս մասին, որ խոստումնալից ու անփորձանք է երևում,սակայն ինչքան դժվարությունների ու փորձությունների միջով պիտի դեռ անցնեմ…Ապագայում համոզված եմ, որ ինձ սպասում են կորուստներ, ձեռքբերումներ, կարոտ, սեր, տխրություն, ուրախություն…..Մի խոսքով, ապագայում հաստատ ստիպված եմ լինելու անցնել շատ բաների միջով: Անձրևն իմ մեջ կենդանացնում է այնպիսի զգացումներ, որոնք խոր քուն էին մտել հոգուս խորքերում, որոնց մասին դեռ ինքս էլ չգիտեի… Աշունն ինձ համար դեռ փոքրուց սիրելի, բայց խորհրդավոր եղանակ է եղել, սակայն չէի կարողանում հասկանալ պատճառը և հիմա երջանիկ եմ, երջանիկ եմ, քանի որ բացահայտել եմ ինձ այդքան տանջող հարցի պատասխանը…Անձրև,ահա թե որն էր ինձ այդքան տանջող հարցի պատասխանը: Անձրևը իր կախարդական շնչով գույն է հաղորդում աշնանային մելամաղձոտ տեսարանին, դարձնում է առավել խորհրդավոր, գրավիչ ու սիրելի:

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s