Թարգմանությունը՝ անգլերենից
Թարգմանեց Անի Դավիդյանը:
Խմբագրեց Անի Ղազարյանը:
1.Ալին, ով հեռվում էր աշխատում, ուզում էր նամակ գրեր իր կնոջը: Բայց նա գրել և կարդալ չգիտեր։ Նա միայն կարող էր փնտրել մի մարդ, ով գիշերը կգրեր նամակը։ Վերջապես գտավ նամակ գրողի տունը, ում անունն էր Նասրեդին։
Նասրեդդինը արդեն անկողնում էր։
— Ուշ է,- ասաց նա,- ի՞նչ ես ուզում,
— Ուզում եմ նամակ գրել իմ կնոջը,- ասաց Ալին։
Նասրեդինին դա չուրախացրեց։ Մի քանի վայրկյան մտածեց, հետո ասաց.
— Նամակը հեռու՞ պետք է գնա:
-Ինչ տարբերություն,- պատասխանեց Ալին։
-Դե, իմ ձեռագիրը այնքան վատն է, որ միայյն ես կարող եմ կարդալ, և եթե պետք է երկար ճանապարհ անցնեմ, որ նամակը կարդամ կնոջդ համար, շատ փող կծախսես։
Ալին արագ հեռացավ։