Անվերջ տանջող մտքեր

DSC00996Մտքերը՝ Սոֆի Առաքելյանի

Հիշե՞լ, հուզվե՞լ, թե՞ շարունակել ապրել՝ փորձելով հաշտվել եղածի հետ: Մեր հիշողությունն անմոռանալի պահերով լցված մի մեծ տարածք է, որտեղից անհնար է ջնջել ապրած վայրկյանները…պահերը…մարդկանց:
Կյանքում հաճախ երկինքը խլում է մեզանից ամենաթանկ մարդկանց, ու ստիպված ենք լինում բաժանվել նրանցից, ովքեր միշտ մեր կողքին են եղել, մենակ չեն թողել, ու առանց նրանց չենք պատկերացրել մեր կյանքը:Կյանքն ինձ էլ է ստիպել զգալ այդ ամենը. ես էլ եմ կորցրել մի շատ թանկ մարդու, ով մեծ տեղ է զբաղեցրել իմ կյանքում ու շատ կարևոր է եղել ինձ համար: Ու ամենացավալին այն է, որ իր կարևորության մասին երբեք չեմ ասել նրան ու հիմա այնքան կուզենայի ետ տալ ժամանակը և շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար, ասել այն ամենը, ինչ չեմ հասցրել:
Ամեն անգամ, գլուխս բարձին դնելով, հիշում եմ քեզ հետ անցկացրած օրերը: Անհնար է այդ ամենը մոռանալ: Չեմ կարողանում հավատալ, որ դու այլևս մեր կողքին չես, չեմ համակերպվում այդ մտքի հետ:Կարոտում եմ քեզ, կարոտում եմ միասին անցկացրած պահերին, կարոտում եմ քո այն գեղեցիկ ու բարի ժպիտին, որի մեջ այնքան բան կար թաքնված, որ չէի կարողանում բացահայտել: Մեծ ցավ եմ ապրել քեզ կորցնելիս, ու մինչև հիմա էլ ցավս չի մեղմացել:
Ճիշտ է,կողքիս չես, բայց իմ սրտում ես, վստահ եմ՝ տեսնում ու լսում ես ինձ, ու այնպիսի զգացողություն է, որ դու ինձ ուժ ես տալիս, օգնում ես շարժվել առաջ,  և ես հավատում եմ, որ երկնքից նայելով՝ հպարտանում ես ինձնով, իմ սիրելի՛ պապիկ:

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Անվերջ տանջող մտքեր

  1. Հրաշք ստեղծագործություն էր Սոֆի ջան, ես սկսեցի հուզվել, շատ լավն էր խոսքեր չունեմ:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s