Սեր

17796543_413956585630374_6248699484906078071_nՄտքերը՝ Սոֆի Առաքելյանի

Տարօրինակ, հանելուկային երևույթ՝ սեր: Սեր, սիրել, սիրվել, սիրահարվել… Նո՞ւյնն են, տարբե՞ր են… Յուրաքանչյուր մարդու մոտ սիրո զգացողությունը երևի թե այլ կերպ է արտահայտվում: Չգիտեմ ինչու, մտածում եմ, որ սերը տարօրինակ է: Սիրել մեկին, ապրել մեկով… Երբ սկսում ես սիրել, աշխարհը փոխում է իր գույները ու աչքերիդ առջև է միշտ մեկը, ում համար պատրաստ ես թողնել ամեն ինչ, նույնիսկ ամենաթանկը: Որովհետև այդ պահից սկսած՝ ամենաթանկը դառնում է հենց նա, ու հանուն նրա պատրաստ ես թողնել ամեն ինչ, նրա հետ պատրաստ ես գնալ աշխարհի ծայրը: Նրա հետ կյանքը հրաշալի է թվում ու հեքիաթային: Ու հանդիպելով նրան՝ հասկանում ես, որ գտել ես այն մարդուն, ով քեզ նման է մտածում, ով շատ է նման քեզ ու այնքա՜ն տարբեր է… Այդպես դուք լրացնում եք մեկդ մյուսիդ: Սերը երբեմն թռչելու թևեր է տալիս, իսկ երբեմն կտրում է թևերդ, ու այնքան ցավոտ է լինում, երբ ուզում ես թռչել, բայց չես կարողանում: Չես կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում քեզ հետ ու չես կարողանում ոչինչ անել: Հոգուդ խորքում առաջանում են անկեղծ զգացումներ, որոնց մասին ուզում ես գոռալ, պատմել ամբողջ աշխարհին: Եթե երջանիկ ես, ստիպված ես լռել այդ մասին: Եթե դժբախտ ես, նորից պիտի լռես: Եվ դրանք միշտ փոխարինում են մեկը մյուսին: Այդպիսին է կյանքը:

Запись опубликована в рубрике Խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s