Հեռախոս

17883761_659507597575212_7724097695663783054_nՄտքերը՝ Եվա Բերբերյանի

Ես հեռախոս էի: Նա նվեր էր ստացել ինձ իր ծնողների կողմից՝ ծննդյան օրը: Միգուցե ամենալավը չէի, բայց ես Նրան բավարարում էի: Նա ինձ շատ էր գցում, բայց ինձ պաշտպանում էր իմ պատյանը:  Ես իմ մեջ պահում էի Նրա գաղտնիքները, նկարներն ու նամակները: Դրա համար ես ունեի գաղտնաբառ, որը գիտեին Նա և իր ընկերուհիները:  Ինձ գալիս էին շատ զանգեր և հաճախ այդ զանգերը դառնում էին վեճեր: Ես զգում էի, որ վիճում էին, և ձևացնում էի իբրև թե մարտկոցս բավական չէր զանգեր կատարելու համար: Ես տարբեր մարդկանց ուղարկում էի նամակներ և երբ դանդաղ էի աշխատում, Նա բարկանում էր, անջատում ինձ, մենակ թողնում սենյակում ու գնում: Այդ ժամանակ ես ինձ մենակ էի զգում, մտածում էի, որ ինձնից լավերը կան, և ինձ օգտագործելու ժամանակը սպառվել էր: Ես նեղվում էի այդ մտքից, մեջս ամեն ինչ խառվնում էր: Կային օրեր, որ ինձ գրկում էր ու ասում, որ գոհ է ինձնից, շնորհակալ է, որ ունի ինձ, որ այսքան բան եմ անում իր համար: Ես կատարում էի նրա բոլոր քմահաճույքները, ծայրաստիճան լարում էի ուժերս, որ կարողնամ միաժամանակ կատարել նրա բոլոր հրամանները՝ երգել, հաղորդագրություն ուղարկել, զանգել ու նկարել: Այն օրը ես լսեցի ծնողների խոսակցությունը Նրա ծննդյան նախօրեին: Ծնողները պատրաստվում էին նվեր անել և ինձ փոխել ավելի լավ հեռախոսով: Ես ամբողջ գիշեր մտածում էի, թե արդյոք ես լավն էի նրա համար, և մի՞թե հեշտ կլինի ինձնից ազատվելը: Ինձ պատկերացնում էի վաճառքի հանված, և երբ Նա կփոխվեր մեկ ուրիշով, և ինչպիսի՞ն կլիներ այդ մեկը, ինձ կգնահատե՞ր: Ծննդյան օրն էր. Նրա հետ մտա հյուրասենյակ, կանգնած էին ծնողները, բռնել էին փուչկներ, և մայրիկի ձեռքին կար տուփ: Նա <<նոր հեռախո՜ս>> գոչելով վազեց, վերցրեց տուփը, բացեց, և աչքերը փայլեցին: Նա երկար ժամանակ ծիծաղելով խոսում էր ծնողների հետ, թե ինչպես է ինձնից բաժանվելու: Ես տխրել էի, բայց չէ՞ որ այն մեկը լավն էր ինձնից: Հիշում էի այն օրը, երբ ես առաջին անգամ իմ տուփից դուրս եկա. իր ծննդյան օրն էր, ու ես ինքս տխրեցի այն մյուսին, այն հեռախոսին, որին նա ուներ ինձնից առաջ, որից նա շատ դժվար բաժանվեց, երբ որ արդեն ուներ ինձ: Երեկոյան դեռ Նրա ձեռքում էի, բարձր մտածում էր.
-Ամենալավ նվերն էր, բայց ինչպե՞ս քեզ թողնեմ,-մտահոգ էր,- Ես քեզ չեմ մոռանա…
Եվ նոր հեռախոսով նկարեց ինձ, ինչպես և արել էր իմ այցելության օրը: Ես իմ մեջ կրում էի այն հին հեռախոսի նկարը, իսկ նորը արդեն ուներ իմ նկարը:

Реклама
Запись опубликована в рубрике Խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s