Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Դժվար է գտնել մարդկանց մեր օրերում: Կարելի է նրանց գտնել համացանցում:
Համացանցը, համակրգիչն ու հեռախոսը խլում է մարդուն, խլում է նրա կյանքի կեսը: Հենց այս պահին ես օգտագործում եմ համսկարգիչը որպես աշխատանքային գործիք, անում եմ դասերս, գրում եմ այստեղ իմ մտքերը, տպավորություններս կիսում ձեզ հետ:
Մտածում եմ, որ մարդիկ չգիտեն՝ ինչ կարող են անել համացանցի օգնությամբ կամ համակրգչով, դրա համար նրանք միայն խաղում կամ խոսում են իրենց ընկերների հետ: Եթե այդպես է, ուրեմն ես համաձայն եմ, որ օգնեմ այդպիսի մարդկանց, որպեսզի գտնեն իրենց ուղին համացանցում կամ, այսպես ասած, օգնեմ փորձեն անեն այն, ինչ կարող են անել համակարգչով կամ համացացնով:
Մեր օրերի զարգացած տեխնիկայով շատ քչերն են զբաղվում օգտակար աշխատանքով: Չեն կարողանում համատեղ էլ երկուսը միասին:
Թվարկեմ այն ինչ անում եմ ես՝ համակարգչով.
Ձայնագրվում եմ մեր <<Կարդում ենք>> նախագծի համար (Վահան Տերյան, Վիլյամ Սարոյան, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան):
Ստեղծել եմ իմ անձնական բլոգը, որտեղ կարող եք տեսնել իմ բոլոր աշխատանքները, դասերը և հենց հիմա էլ աշխատում եմ իմ բլոգում:
Անում եմ իմ բոլոր դասերը: Իսկ տանը, եթե ինչ-որ բան չեմ հասկանում, ուսուցչուհուս հետ կարող եմ կապ հաստատել մեր մեյլերի օգնությամբ:
ԻՄ e-mail-ը b-eva@mskh.am