Կարինե Մանասյան

14877302_1804290526468159_524251721_n

Մենակ էի, ինձ հետ էիր Դու…

 

Երբ մենակ նստած էի ու երբ ինչ-որ մեկի կարիքն ունեի, ինձ հետ էիր Դու: Դու իմ կյանքի ուրախությունն ես, մթության լույսն ու լացի ժպիտը: Դժվարի պահերին օգնել, միշտ աջակցել… Իմ ամբողջ կյանքով քեզ պարտական եմ: Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ: Շնորհակալ եմ, Մայրի՛կ, որ քո կյանքի մեծ մասը նվիրել ես ինձ, օգնել, պահպանել  ես ժպիտը իմ դեմքի: Շնորհակաություն քո խորհուրդների համար, միշտ կօգտվեմ քո խորհուրդներից: Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ:
Շնորհակալություն, ընկե՛ր, որ դու կաս, ու օգնում ես ինձ: Միշտ եղել ես կողքիս ու օգնել հասնել իմ նպատակին: Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ:
Իմացեք, որ դուք իմ կյանքում շատ մեծ տեղ եք զբաղեցնում, և երբ մենակ էի, ինձ հետ էիք Դուք:
Ուզում եմ իմանաք, որ ես ել եմ փորձել որոշ չափով ձեզ օգտակար լինել, աջակցել: Միշտ ցանկացել եմ ինչ-որ բանով Ձեզ օգտակար լինել, ուշադիր լինել Ձեր հանդեպ…
Երբ մենակ նստած էի, ու երբ ինչ-որ մեկի կարիքն ունեի, ինձ հետ էիք Դուք…

Անձրև

Անձրև,անձրև…ինչքանհոգեհարազատ է այս բառը իմականջներին ուշուրթերին…. Ինչքան եմ անձրևիսառը կաթիլների տակ քայլել ուխորհել… Անձրևի ժամանակմտքերն ինձ հանգիստ չենտալիս,չեն թողնում մի վարկյանվայելեմ անձրևի սաոըներկայությունը : Անընդհատ հիշումեմ մանկությունս, հիշում եմ `բոլորայն խենթ պահերը, որ ապրել եմ,հիշում եմ նաև այն հիմար վեճերը,որի մեջ ընկնում էինք մեր իսկհիմարության պատճառով, հիշումեմ` այն խենթությունները, որոնց պատճառով շատ եմ տուժվել….
Մի խոսքով հիշում եմ ամեն -ամեն ինչը, որ ապրել եմ ու ապրում եմ ու, որ համոզված եմկյանքում չեմ մոռանա: Հիշողությունների գիրկն ընկնելուց հետո միանգամից սթափվում եմու արդեն սկսում եմ մտածել ապագաիս մասին,որ խոստումնալից ու անփորձանք էերևում,սակայն ինչքան դժվարությունների ու փորձությունների միջով պիտի անցնեմ…Ապագայում համոզված եմ,որ ինձ սպասում են`  կորուստներ, ձեռքբերումներ, կարոտ, սեր,տխրություն, ուրախություն…..մի խոսքով ապագայում հաստատ ստիպված եմ լինելուանցնելու ամեն – ամեն ինչի միջով: Անձրևն իմ մեջ կենդանացնում է այնպիսիզգացմունքներ,որոնք խոր քուն էին մտել հոգուս խորքերում ,որոնց մասին դեռ ինքս էլչգիտեի… Աշունն ինձ համար դեռ փոքրուց`սիրելի,բայց խորհրդավոր եղանակ եր,սակայն չէիկարողանում հասկանալ պատճառը և հիմա երջանիկ եմ,երձանիկ եմ քանի որ բացահայտելեմ ինձ այդքան տանջող հարցի պատասխանը…Անձրև ահա թե,որն եր ինձ այդքան տանջողհարցի պատասխանը: Անձրևը իր կախարդական շնչով պատկերում և նկարազարդում էաշնանային մելամաղձոտ տեսարանը`դարձնում է առավել խորհրդավոր,գրավիչ ու սիրելի :

Կանգ առ ժամանակ, գոնե մեկ վայրկյանով…

Կանգ առ ժամանակ, թող ուղղեմ սխալներս, թող ներեմ այն մարդկանց, ում չեմ ներել: Կանգ առ ժամանակ, գոնե մեկ վայրկյանով, թող վայելեմ կյանքս պատանի, թող  հիանամ աշխարհով, վերհիշեմ մանկությունս,… Կանգ առ ժամանակ: Ժամանակ… հնարավորություն տուր ինձ ճանաչեմ աշխարհը, հասկանամ ո՞վ եմ ես, ո՞վ է ընկեր, ո՞վ է թշնամի: Չեմ հասցնում ճանաչել բոլորին, քանի որ արագ է անցնում ժամանակը, իսկ մենք կառչում ենք նրա ետևից: Վազում է ժամանակը, արագ, չսպասելով, միգուցե ի՞նչ որ տեղ է շտապում: Ապրում ես, ապրում  բայց մեկ է շատ հարցեր և անհասկանալի բաներ են մնում քո մեuջ:Անտարբեր մի եղիր մեր հանդեպ ժամանակ, կանգնիր, կամ դանդաղիր, կայանքը արագ թռչում է, իսկ մենք չենք հասցնում…

Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է

Ես սիրում եմ մեր Հայաստանը՝ գարնանը ծաղկած ծառերով, ամառը՝ բակային խաղերով և շատ պաղպաղակ ուտելով, աշնանը՝ աշնանային տերևների խայտաբղետ գույներով և առատ մրգերով: Բայց երեկոյան հեռուստացույցով լսում եմ մեր սահմանի կրակոցների մասին: Չեմ հասկանում՝ ինչու է այդպես:

Ինչ- որ տեղ, ինչ- որ բան սխալ է…..

Ես և մյուս երեխաները շատ ենք սիրում գնալ կենդանաբանական այգի: Կենդանաբանական այգում ծիծաղում ենք կենդանիների վրա, զարմանում, վախենում: Ես տեսնում եմ, որ նրանց լավ են խնամում, նրանք կուշտ են, կյանքին վտանգ չի սպառնում: Բայց ես գիտեմ, որ նրանք ազատության մեջ չեն: Ի՞նչ են մտածում նրանք՝ գո՞հ են, թե՞ դժգոհ: