Առաջին ձյուն

14937263_580851582107481_4783936413865814075_nՄտքերը՝ Սոֆի Առաքելյանի 

Աշուն է, թե ձմեռ, անձրև է, թե ձյուն: Նայում եմ և հասկանում , որ ձյուն է՝ անձրևի տեսքով: Կարծես անձրևը գնալով խտանում, դառնում է փաթիլ, որին նայելով ուզում ես մի կողմ դնել ամեն բան  և վազել դուրս : Այսպիսի եղանակին չէր խանգարի նաև գիրք կարդալ՝ մեկ բաժակ թեյ խմելով և իհարկե պատուհանից դուրս նայելով, հետևելով իջնող փաթիլներին: Էլ արևը չի ժպտում. դրսում ցուրտ է ու ամպամած: Իսկ սառը քամին աշնանային չորացած տերևներն է քշում փողոցի մի ծայրից մյուսը: Առաջին ձյունը այնքան գեղեցիկ,հանդարտ, հանգիստ է գալիս,որ կուզենայի գար ու չընդհատվեր: Շուտով նաև Ամանորը կգա, որը ամենից շատ եմ սիրում և մեծ ուրախությամբ եմ սպասում այդ օրվան:

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий