Կյանքն ապրելով՝ հասկանում ես…

941337_496467190545921_6755319487026412570_n

Մտքերը՝ Եվա Բերբերյանի

Կյանքը մենակ չես կարող անցնել: Կյանքն ապրելով հասկանում ես, որ եթե մենակ ես, երկու անգամ ավելի դժվար ես քայլում: Կյանքի ճանապարհը թեթև ու ուրախ անցնելու համար  ընկեր է պետք՝ հավատարիմ, վստահելի, ազնիվ: Շատերն ունեն այդ մեկին, շատերը կորցնում են ու նորից գտնում, շատերն ապրում- մեռնում են առանց գտնելու: Շատերն էլ գտել են, բայց կորցնում են, ու այդտեղ դժվարանում է ամեն ինչ:  Երբ ունես այդ մեկին, արդեն անհանգիստ ես լինում՝ վախենալով կորցնել նրան: Մեջդ է մտնում  այդ վախը, որն ամեն առավոտ քեզ արթնացնում է՝ հուշելով, որ զգույշ լինես` նրան հանկարծ չկորցնես: Դժվար է բաժանվել այն մարդուց, ով իրոք քեզ համար թանկ է:  Չգիտեմ ինչպես են կոչում այդ մեկին ` պահապան հրեշտա՞կ:  Բոլորն ուզում են գտնել այդ մեկին:

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий