Նստարան


thumbnail_imag0065_1Մտքերը՝ Աննա Ստեփանյանի

Դու ժպտոմ էիր, դու բոլորին ստիպում էիր ժպտալ… Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ նստեցիր այդ նստարանին: Ինչո՞ւ կանգ առար: Ինձ համար մի ուրիշ աշխարհ էր քո գեղեցիկ հայացքը, երբ դու ժպտում էիր: Իսկ հիմա, երբ հանկարծ նստեցիր այդ անիծյալ նստարանին, այդ լուսավոր աշխարհը նույնպես չքացավ: Դու տխրեցիր, դու տխրեցրիր ոչ միայն քեզ, այլև ինձ: Մի պահ շո՛ւրջդ նայիր, մի պահ փորձի՛ր հասկանալ՝ ինչ կատարվեց: Վեր կաց այդ նստարանից, վեր կաց և բաց արա աչքերդ, վեր կաց, որ բոլորս ուրախ լինենք, ինչպես դու էիր ուրախ, Վե՛ր Կաց… Մոռացի՛ր այդ նստարանի մասին, որին դու նստեցիր, ջնջի՛ր քո մտքից այդ հատվածը, այդ մի ակնթարթը: Հիշի՛ր, որ հարուստ ես, որովհետև մենք ենք քո կողքին, և մեզ համար վիրավորական է քո տխրությունը: Վեր կաց այդ գորշ նստարանից…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий