Կա՛նգ առ, ժամանակ

14877302_1804290526468159_524251721_nՄտքերը՝ Կարինե Մանասյանի 

Կա՛նգ առ, ժամանա՛կ, թող ուղղե՛մ սխալներս, թող ներե՛մ այն մարդկանց, ում դեռ չեմ հասցրել  ներել: Կա՛նգ առ, ժամանա՛կ, գոնե մեկ վայրկյան,  թող  հիանա՛մ պահով, թող հե՛տ գնամ մանկություն… Կա՛նգ առ, ժամանա՛կ: Ժամանակ… հնարավորություն տուր ինձ ճանաչելու աշխարհը, հասկանալու՝ ո՞վ եմ ես, ո՞վ է ընկերը, ո՞վ է թշնամին: Չեմ հասցնում ճանաչել բոլորին, քանի որ արագ է անցնում ժամանակը, իսկ մենք կառչում ենք նրան կամ վազում ետևից: Թռչում է ժամանակը, արագ, չսպասելով… Գուցե ինչ- որ տե՞ղ է շտապում: Ապրում ես, ապրում  բայց մեկ է, շատ հարցեր և անհասկանալի բաներ են մնում քեզ համար: Անտարբեր մի՛ եղիր մեր հանդեպ, ժամանա՛կ, կանգնի՛ր, կամ դանդաղի՛ր, կայանքն արագ է թռչում, իսկ մենք չենք հասցնում…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий