Ամեն ինչ փոխվեց…

3Մտքերը՝ Աննա Ստեփանյանի 

Ամեն ինչ այնքան արագ կատարվեց… Չհասցրեցի  վայելել խոր աշունը, չհասցրեցի աշնան հետ զրույցի բռնվել…Դու միանգամից եկար, դու միանգամից թակեցիր պատուհանս՝ սպիտակով լցնելով քաղաքը …Ամեն ինչ դարձավ ճեփ-ճերմակ մեկ վայրկյանում՝՝ թե՛ մեքենաները, թե՛ տների կտուրները… Եվ հիմա պետք է տեսնեմ ոչ թե խոր աշուն, այլ սկսվող ձմեռ…Պետք է տեսնեմ, թե ինչպես է  բուխարու մեջ կայծկլտում կրակը՝ մեզ մի գավաթ թեյի կանչելով, թե ինչպես  է ձնագնդի խաղացողների աղմուկը խառնվում ձնեմարդ պատրաստողների կանչերին… Դու չթողեցիր մեզ վայելել աշնան դեղինը , որ ներկել էր չորս բոլորը… Սակայն քո բերած սառնության մեջ զգացի ջերմություն, քանի որ ուրախ աղմուկ բարձրացավ նորից, լսվեցին երեխաների ձայները… Ամեն ինչ դարձավ սպիտակ, և դրա պատճառը դու ես, Ձյո՛ւն, որ չթողեցիր վայելեմ աշունը…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий