Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Կյանքն այնքան կարճ է, որ պետք չէ ժամանակ կորցնել մանր-մունր բաների վրա: Կյանքն այնքան կարճ է, որ պետք է վայելել ամեն մի վայրկյանը: Բոլորս էլ գալիս ենք ու մի օր գնալու ենք, ինչպես ասում են՝ օրդ ապրիր այնպես, ինչպես կապրեիր, եթե դա վերջինը լիներ: Կյանքի հաճույքները շատ են, վայելիր կյանքդ, վայելիր կյանք-հաճույքը, որը տրված է քեզ: Երջանկացրու ընկերներիդ, երջանկացրու քո շրջապատը, վայելիր ամեն մի պահը ընկերներիդ ու ընտանիքիդ հետ: Երջանկացրու քեզ՝ քո կամ քո ընկերների հաջողություններով, քո շրջապատով, քո ընտանիքով : Եղի՛ր բարի, մի՛ չարացիր , տո՛ւր այն ամենը դիմացինիդ, ինչը որ կցանկանայիր՝ քեզ տային: Տուր այն երջանկությունն ու ջերմությունը, որը ամեն մեկը կարող է տալ իր հարազատին, որ ամեն մեկն ունի իր մեջ՝ հենց այդ երջանկությունն ու ջերմությունը: