Ծանր հիշողություններ

esՄտքերը՝ Աննա Ստեփանյանի 

Տատիկս պատմում է:

Ինձ համար մեկ գավաթ թեյ էի վայելում մեր աղքատիկ, բայց միևնույն ժամանակ շատ հարազատ, ջերմտանը, երբ լսեցի, որ կռիվ է լինելու… Ոչ ոքի դա չհետաքրքրեց. մենք շարունակում էինք վայելել մեր թեյը…Հաջորդ օրը լուրերով հայտնեցին, որ սահմանում վիճակը վատ է, և որ պետք է, ինչքան հնարավոր է,հեռանալ Դաշքեսանից: Մենք արագ հավաքվեցինք, որ գնանք Երևան: Սակայն մայրս չուզեց գալ… Հիշումեմ, թե ինչպես էի խնդրում մորս, որ գա ինձ հետ: Սակայն մորս պատասխանը միշտ նույն էր՝ չի թողնի իրտունը, որն իր համար այդքան հարազատ է…  Մայրս մնաց Դաշքեսանում: Ես արդեն Երևանում էի, իսկԴաշքեսանից ոչ մի լուր չունեի, և դա ինձ խելագարության էր հասցնում. մայրս մնացել էր այնտեղ, և ոչ մի լուր չկար նրանից… Հանկարծ մի հեռախոսազանգ ստացա` մայրս էր: Ասում էր, որ լավ է, որ ամեն ինչ նորմալ է: Ինչ-որ տեղ հավատացի, քանի որ նրա ձայնը ուրախ էր, և լսում էի նրա թեյնիկի սուլիչի ձայնը: Փորձեցի նորից համոզել մորս, սակայն ապարդյուն, մայրս չէր ուզում գալ: Նա զանգում էր միշտ: Սակայն մի օր էլ լուր ստացա, որ ադրբեջանցիները մտել են Դաշքեսան: Առաջին բանը` զանգել մորս: Զանգերը գնում էին, սակայն պատասխան չկար… Անհանգստությունից տեղս չէի գտնում…

Դաշքեսանում շատ  ադրբեջանցիներ կային: Բայց մենք հաշտ էինք ապրում: Ասեմ ավելին, մենք նրանց հետ ոչ մի կոնֆլիկտ երբևէ չենք ունեցել, միշտ օգնել ենք իրար, հարգել, և դա փոխադարձաբար էր…

Անհանգիստ էի: Երբ հեռախոսս զանգում էր, արագ  վազում, վերցնում էի… Վերջապես ցանկալի զանգը ստացա. լսեցի մորս ձայնը… Անկախ ինձնից՝ սկսեցի հարցեր տալ՝ առանց նրան լսելու… Մայրս ասաց, որ իր հետ ամեն ինչ լավ է, մի քանի օրից կգա, միայն թե գնանք դիմավորելու… Ժամերն էի հաշվում, թե երբ է մայրս գալու… Եկավ: Ահավոր տանջված տեսք ուներ: Չուզեցի հարցնել, թե ինչ է եղել, որովհետև գիտեի, որ ցավեցնելու եմ… Կորցնել հարազատ տունդ, որի հետ կապված են շատ հիշողություններ… Մայրս երկու օր անընդմեջ լացում էր և չէր խոսում… Մինչև հիմա նրա լացի ձայնը ականջներիս մեջ է… Մի քանի օր անցավ: «Մամ, մամ, պատմիր, կթեթևանաս»… Մայրս հուզվեց, մի փոքր ընդմիջումից հետո սկսեց պատմել…

«Այդ օրը ամեն ինչ լավ էր, նույնիսկ չէի կարող մտածել, թե ինչ է կատարվելու… Գիշերվա ժամը երեքն էր, երբ հանկարծ տեղիցս վեր թռա… Կրակոցի ձայներ էին լսվում… Շենքի պատերը սկսեցին փլվել, և ես մնացի դրանց տակ… Տունս մասամբ էր փլվել. ձայնս կտրած թաքնվեցի փլատակների տակ… Հաջորդ օրը մեր ադրբեջանցի հարևանը եկավ, հանելով ինձ փլատակների տակից, տարավ իրենց տուն: Ես մնում էի նրանց տանը միայն գիշերը, քանի որ ամեն վայրկյան  ադրբեջանցիները գալիս էին ստուգելու… Մենք մնում էինք նրանց նկուղում, սակայն նրանք մեր նկատմամբ շատ ուշադիր էին, տանտիրուհին մեզ շատ լավ էր նայում… Վաղ առավոտյան մենք տնից գաղտնի գնում էինք անտառ… Անտառում շատ մարդանց դիակներ եմ տեսել, բայց տեսնել սեփական ամուսնուդ դին՝ սարսափելի բան է… Չգիտեմ, ինչ կատարվեց ինձ հետ, երբ տեսա ամուսնուս դիակը… Ամուսինս գնացել էր ծառայելու: Զոհվել էր: Կողքիս կինը ինձ հանգստացնում էր ասելով՝ եղածը եղել է… Ամեն մի մետրի վրա մի դի կար… Գիշերը նորից գնացինք տուն: Ես արդեն ինձ մի փոքր հավաքել էի… Գիշերվա մի ժամի նկուղի վերևում՝ տանը, սկսեցին  բարձր ձայնով ադրբեջաներեն խոսել: Իհարկե նրանց ձայները նկուղից այնքան էլ լավ չէին լսվում, բայց ծեծկրտուքի ձայներ էին գալիս… Առավոտյան, երբ բացվեց նկուղի դուռը, տեսա մի արյունոտ դեմք. մեր հարևանն էր: Նրան ծեծի էին ենթարկել… Նա մեզ հանեց նկուղից՝ ասելով, որ անտառ չգնանք: Ետևի մուտքից հանեց, նստեցրեց մեզ մի մեքենա և ասաց, որ հանկարծ չվախենանք, ամեն ինչ լավ է լինելու: Մեքենայի մեջ նաև  ադրբեջանցիներ կային… Հիշում եմ, թե ինչպես  ադրբեջանցիները ուրախ-ուրախ իջան և օղու շշերը ձեռքին՝ մտան մի փոքրիկ խրճիթ: Մի քանի րոպե հետո մի մարդ եկավ, նստեց մեքենան և արագ վարելով մեքենան՝ մեզ հեռացրեց այդ վայրից: Արդեն շատ էի վախեցել և չգիտեի՝ ինչ անել… Հասանք սահման, և այդ մարդը մեզ ասաց, որ իջնենք մեքենայից… Սահմանը անցկացրեց՝ իրականում չգիտեմ էլ ինչպես»…

Մայրս սկսեց հեկեկալով լաց լինել: Հանգստացնել մորս չկարողացա… Նա ինձ ասաց. «Էլ ոչինչ մի հարցրու: Չեմ կարող մանրամասնություններ նկարագրել»: Ու էլ չխոսեց այդ մասին:

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s